Քորյո թագավորությունը – մաս 6

Worship hall above a gate at Bongeunsa (temple) in Seoul South Korea.

Քորյո թագավորության հաստատումից հետո պետական հողային սեփականությունը վերականգնվեց, ընդ որում՝ ավելի բարձր մակարդակով՝ ծառայողական հողերի պայմանականության ամրապնդման իմաստով (այսինքն, նրանք, ովքեր հողակտորներ էին ստանում պաշտոնի հետ միասին, պաշտոնից ազատվելու, կամ փոփոխվելու դեպքում պարտավոր էին հողերը վերադարձնել պետությանը, և իրավունք չունեին իրենց պահել): Չոնսիքվա հողակտորները, որոնք տրվում էին պաշտոնյաներին իրենց ծառայության ընթացքում, պետությունն իրավունք ուներ հարկ հավաքել նրանցից: Պաշտոնը փոխվելու դեպքում փոխվում էր նաև հողակտորև, հետևաբար նաև հարկը:

Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 6”

Քորյո թագավորությունը – մաս 5

my-weekend-as-a-monk12

Հին Քորյոյում գաղափարական ոլորտում գերակշռում էին բուդդիստականությունն ու կոնֆուցիոսականությունը: Կրթական ամբողջ համակարգը և պետական կադրերի պատրաստումը ամբողջությամբ գտնվում էր կոնֆուցիոսականության ազդեցության տակ: Բարձրագույն կոնֆուցիոսականության ակադեմիային զուգահեռ գոյություն ունեին նաև որոշ թվով պետական և մասնավոր դպրոցներ, որոնք ստեղծվել էին կոնֆուցիոսականների կողմից՝ սեփական նախաձեռնությամբ:

Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 5”

Քորյո թագավորությունը – մաս 4

04

Քորյոյի ժամանակաշրջանում հիմնական հատիկային մշակաբույսերն էին մնում բրինձը, գարին և կորեկը: Տեխնիկական մշակաբույսերից աճեցվում էին հիմնականում կտավատ ու կանեփ:Մասնագիտական արհեստը հիմնականոմ կենտրոնացված էր մայրաքաղաքում, որտեղ գոյություն ունեին մի շարք պետական հաստատություններ, որոնք ղեկավարում էին տարբեր առարկաների պատրաստման պրոցեսներ, ինչպես նաև վարպետաց տներ, որոնք ծառայում էին հենց վանին ու պալատականներին: Ժողովրդի առօրյա օգտագործման առարկաներն արտադրվում էին հենց գյուղացիական ընտանիքներում կտորեղեն,գորգեր, փայտյա իրեր, սպասք և այլն): Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 4”

Քորյո թագավորությունը – մաս 3

1월_112

Քորյոյի վարչական համակարգը ստեղծվել էր մի կողմից թհէբոնոկան, մյուս կողմից՝  սիլլայական թագավորական ավանդույթների արդյունքում: Սկզբունքորեն Քորյոյի բյուրոկրատական համակարգում նորությունը պաշտոն-կոչումների բացակայույթունն էր: Հաստատվել էր, ինչպես և Չինաստանում, 9 ռանգ, որոնցից յուրաքանչյուրն ուներ երկու ենթաստիճան: Աստիճանը դարձավ գլխավոր գործոնը, որով որոշվում էր համակարգում և հասարակության մեջ մարդու դիրքը (ըստ դրա նաև աշխատավարձը): Ամեն  պաշտոնի համար ենթադրվում էր համապատասխան աստիճան:

Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 3”

Քորյո թագավորությունը – մաս 2

b0129297_4f9f329dc33ad

12-րդ դարի սկզբներին Քորյոն ստիպված էր բախվել ճուրճէնների հետ, որոնք ուժեղանում էին քիդանական Լյաո կայսրության թուլացմանը զուգընթաց: 1104 թ.  ճուրճէնների հետ մարտում՝ Չհոնփյոն ամրոցի մոտ, քորյոական  զորքերը պարտություն կրեցին: 1107 թ. ճուրճէնները նոր հարձակում նախաձեռնեցին, սակայն այս անգամ  մեծ կորուստներով ետ շպրտվեցին: Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 2”

error: Content is protected !!