
Հայերեն բալզամին, անգլերեն impatiens կամ touch-me-not, իսկ կորեերեն 봉선화 [փոն՛սոնվա] կոչվող այս գեղեցիկ ծաղիկները սիրո գաղտնիքն են թաքցնում: Continue reading “Փոնսոնհվան (봉선화) և առաջին ձյունը”

Կորեան՝ հայատառ

Հայերեն բալզամին, անգլերեն impatiens կամ touch-me-not, իսկ կորեերեն 봉선화 [փոն՛սոնվա] կոչվող այս գեղեցիկ ծաղիկները սիրո գաղտնիքն են թաքցնում: Continue reading “Փոնսոնհվան (봉선화) և առաջին ձյունը”

Կորեայում հանցագործ խմբավորումների հիմքը դրել են երեք անձնավորություն, ովքեր միավորվել էին ճապոնական “բարակուդաների” դեմ պայքար մղելու համար: Վերջիններս 20-րդ դարում Կորեայում մեծ իշխանություն ունեին, որբ Կորեան Ճապոնական լծի տակ էր: Continue reading “Կորեայի հանցագործ աշխարհը”

Քիսէնը զվարճանքի ժանրի արտիստ է Կորեայում, իսկ գեյշան զվարճանքի ժանրի արտիստ Ճապոնիայում:
Նշանակությունը՝
Քիսէն (քինյո) – բառի առաջին վանկը նշանակում է ՙՙմարմնավաճառ՚՚, երկրորդը՝ ՙՙկյանք՚՚:
Գեյշա – առաջին վանկը՝ ՙՙարվեստ՚՚, երկրորդը՝ ՙՙմարդ՚՚: Continue reading “Քիսէն և Գեյշա – որո՞նք են տարբերությունները”

Կորեան ետ չի մնում Ֆրանսիայից և Ճապոնիայից՝ առաջարկելով իր գեղեցկության մեթոդներն ու տեխնոլոգիաները:
Կորեայում մեծ ուշադրություն է հատկցվում մաշկին:Դրան նույնիսկ հատկացվել է բժշկական գիտական աշխատանք՝ Dongui Bogam, 1600թ: Ժամանակակից կանայք կարող են երախտապարտ լինել Կորեային այնպիսի նորամուծությունների համար ինչպիսին օրինակ BB քսուքն է, դեղագործական ուղեցույցով քսուքների փաթեթը, կամ արհեստական թարթիչները, առանց որոնց կանանց մեծ մասը չի պատկերացնում իր լիարժեք մեյք-ափը: Continue reading “Կորեական գեղեցկության գաղտնիքներ”

Ըստ կորեացիների՝ հյուրանոցներն ուրվականների ամենասիրելի վայրն են: Continue reading “Կորեական հյուրանոցային ուրվականները”

Եթե մտածում էիք, որ կորեական կինոթատրոններում վաճառում են միայն փոփ-քորն, ապա սխալվում եք: Կորեական կինոթատրոններում վաճառվում են ամենաբազմազան խորտիկները, որոնք կարող էիք պատկերացնել:Դրանք բոլորը փորձելու համար ստիպված կլինեք ամեն օր գնալ կինոթատրոն: Սակայն կախված կինոթատրոնից՝ խորտիկները տարբերվում են: Որոշ կինոթատրոններում նույնիսկ կարող եք գարեջուր գնել: Իսկ որոշներում էլ սկզբնական մասում կան ՙՙբարեր՚՚, որտեղից կարող եք ձեռք բերել փոփ-քորնից բացի էլի այլ համեղ բաներ:
Continue reading “Կորեական կինոթատրոններում վաճառվող 5 ամենահամեղ խորտիկները”

✿ Նոլտվիգի (널뛰기) – հնում համարվում էր, որ այս խաղի շնորհիվ աղջիկները կարող են հետագայում առողջ սերունդ պարգևել: Կանոնները պարզ են. հաստ ու երկար տախտակից պատրաստվում է ճոճանակ, որի երկու ծայրերին կանգնածները հերթով վերև են թռնում: Ու ինչքան բարձր, այնքան ավելի էր մեծ հավանականությունը տղա ունենալու
: Իմիջայլոց նոլտվիգիի շնորհիվ էր նաև, որ տանը փակված աղջիկները կարողանում էին տեսնել ցանկապատից դուրս աշխարհը… և տղաներին, կկկ
✿ Շատ երկրներում փռշտալիս շրջապատում առողջություն են մաղթում, երկար տարիների կյանք, կամ ինչպես օրինակ անգլերենում՝ «աստված օրհնի քեզ» («bless you»):
Ճապոնիայում և Կորեայում ընդունված չէ ինչ-որ բան ասել փռշտացողին, իսկ վերջին
ս պետք է փռշտալուց հետո ներողություն խնդրի: Continue reading “Կորեական սնահավատություն”

1. Առաջին բանն, ինչով կարող եք կորեացուն բարյացակամորեն տրամադրել Ձեր հանդեպ , դա տարբեր բաներ նվիրելն է, մանավանդ, եթե դուք եվրոպացու արտաքինով արտասահմանցի եք: Կորեան մեր երկրից տարբերվում է նրանով, որ այնտեղ շատ նորմալ է, երբ առանց որևէ առիթի նվերներ եք մատուցում, լինի դա ձեր ղեկավարը, կամ տնօրենը: Մեզ մոտ դա կարող է դիտվել որպես աշխատակցի կողմից իրենից բարձր գտնվողին շողոքորթելու փորձ, կամ նույնիսկ կաշառք: Continue reading “Ինչպես շահել կորեացիների սիրտը և ձեռք բերել ընկերներ”

Այսօրվանից Կորեայում ձմեռ է: Հա բայց ինչու՞ ենք զարմանում, որ, սա Կորեան է 😀
Հենց այսօրվանից է կորեացիների համար մեկնարկում լուսնային 19-րդ ամիսը՝ իփթոնը (입동): Ամսվա սկիզբը սովորաբար համընկնում է այն օրվա հետ, երբ արևը հանգրվանում է էկլիպտիկ երկայնության 225-րդ աստիճանի վրա, մոտ նոյեմբերի 7-ին կամ 8-ին: Ասում են հենց այսօրվանից են սկսում առաջին ցրտերը և առաջին ձյան սպասումները: Continue reading “Իփթոն(입동) կամ ձմեռվա սկիզբը”