● Վան Գոն – ուշ կորեական դիցաբանության մեջ հերոս:
Վան Գոնի կերպարի հիմքում իրական պատմական անձ է: Վան Գոնն անվանի ռազմական առաջնորդ էր (877-943), ծագումով հզոր ֆեոդալական ընտանիքից: 918 թ. նա գահընկեց է անում Քունյօին և դառնում թագավոր, վերցնելով Թհէջո անունը և հռչակելով նոր՝ Քորյո դինաստիայի սկիզբը: Դինաստիայի անվան մեջ ընդգծվում էր հին Քոգուրյոյի շարունակությունը:
Վան Գոնի տոհմ, որը հայտնի է “Քորյոյի պատմությունը” (15-րդ դար)-ից և այլ աղբյուրներից, իրենից ներկայացնում է պետության կամ նոր դինաստիայի հիմնադիրների մասին ուշ լեգենդների տիպիկ օրինակ: Աղբյուրներում ասվում է, որ Վան Գոնի տոհմի հիմնադիրը՝ Հոգյոնը, ամուսնացել էր Փհյոննասան սարի(ներկայումս Քուրյոնսան սարը, “Իննը վիշապների սար”ը Հվանհէ-Պուկտո վարչաշրջանում) աստվածուհու հետ, իսկ նրա ծոռան ծուռը մայրական գծով, Չաքչէգոնը, դարձել էր Վիշապների արքայի փեսան: Ընդ որում, Վան Գոնի ծնվելու մասին նախօրոք կանխագուշակել էր հայտնի գեոմանտ Թոսոնը:


● Քվանջէ (չին. Գուան-դի (“կայսր Գուան”), Քվանսոնջէգուն («սուրբ կայսր ռազմական առաջնորդ Գուան»), Քվան-սշի (“պարոն Գուան”)) – ուշ կորեական դաոսական դիցաբանության մեջ պատերազմի ոգին:
Տոկուք (떡국) – սա ապուր է, որը խորհրդանշում է երկարակեցությունն ու հարստությունը, և այն ընդունված է ուտել Սոլլալին՝ լուսնային Նոր տարուն: Եկեք սովորենք այն պատրաստել
Գաղտնանունը՝ <<Շակալ>>